ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Կարծես Հին Հռոմեական ճանապարհը դարձել է բանուկ

Կարծես Հին Հռոմեական ճանապարհը դարձել է բանուկ
19.10.2025 | 13:13

ՈՒ այդ ճանապարհով գնացող հայ հոգևոր և աշխարհիկ ղեկավարներին հետաքրքրում է սուրբ Պետրոսի տաճարը:

Ավելի կոնկրետ՝ Վատիկանի բանկը:

Լևոն 14-րդ Պապի գահակալությունից անմիջապես հետո Վատիկան մեկնեց Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը:

(Ըստ Մեծի Տան կաթողիկոսության պաշտոնական հաղորդագրության ՝ Անթիլիասի՝ Վատիկանի բանկում ունեցած ակտիվների հետ կապված թյուրիմացությունը շտկելու):

Այնուհետև Վատիկան մեկնեց Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Մեկ ամիս առաջ Վատիկանում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Հիմա էլ Հայաստանի վարչապետն է մեկնում, այն էլ՝ Անթիլիասի պատվիրակ Շահան արքեպիսկոպոսի ժամանումից ու Արամ 1-ինի հակասական խոսքից հետո:

Երբեք նման այցելություններ Վատիկան չի եղել: Պետք է ինչ-որ ծանրակշիռ պատճառ լինի:

Արամ 1-ինի Վատիկան մեկնելու մասին եղած հայտարարությունը խորհելու տեղիք է տալիս հետևյալի մասին․

2016 թ. հունիսին, Հռոմի Պապի գլխավորությամբ, աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպությունները ստեղծեցին «Էքսկլյուզիվ կապիտալիզմի խորհուրդ» կոչվող կառույց՝ Վատիկանի բանկի բազայի վրա:

Որոշվեց, որ Վատիկանի բանկը որպես ավանդ ընդունի բացառապես իրական ակտիվներ՝ ոսկի, կալվածքներ, արժեք ներկայացնող շենք-շինություններ, արվեստի գործեր, թանկարժեք սրբապատկերներ, մասունքներ և այլն։

Գուցե Էջմիածինն է՞լ է և՛ իր, և՛ դրսի 27 թեմերի իրական ակտիվներ ներդրել Վատիկանի բանկում։

ՈՒ ՀՀ վարչապետ և Կաթողիկոս հակամարտության պատճառը հենց դա՞ է։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ